-
29.01.2019|
04:16
Այո, հնարավոր էր: Սակայն, մինչ «այո»-ի հիմնավորումը հարկ է կատարել մեր անկախության տարիների քաղաքական փոքր վերլուծություն:
-
29.01.2019|
04:13
Կատարյալ խառնաշփոթ է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում։ Երևի կամ Բոլթոնը չի համաձայնել Սիրիայում 22 ամերիկյան բազաները Թուրքիայի վերահսկողությանը հանձնելուն, կամ էլ թուրքերին շատ են զայրացրել ամերիկացիների այն հայտարարությունները, թե Թուրքիան պետք է երաշխավորի, որ չի հարձակվի սիրիացի քրդերի վրա, եթե ԱՄՆ-ը հյուսիսային Սիրիայից հանի իր զորքերը։
-
29.01.2019|
03:29
Մինչ հաշվետվության ընտելացած հայերը` չբավարարվելով վարչապետի օրեցօր կցկտուր ու ավելի շատ հարց հարուցող, քան պատասխանող լայվերով` տրվել են գուշակությունների` ի՞նչ է կատարվել Դավոսում ու հատկապես` ինչու՞, ընդունում ու մերժում են ռուս փորձագետների խայծերը, Նիկոլ Փաշինյանը վերադարձավ ու քանի օր է` լայվ չկա, ավելին` տրվել է հանդիպումների:
-
28.01.2019|
15:08
Դա ջանում էին գաղտնի պահել, բայց գաղտնին հայտնի է դառնում նույնիսկ Մերձավոր Արևելքում: Ասադին հավատարիմ սիրիական բանակում կոնֆլիկտ կա Մոսկվայի կողմնակիցների ու Թեհրանին լսողների միջև: Այս փուլում Ռուսաստանն ունի գերազանցություն:
-
28.01.2019|
15:02
Այսօր նա նորից հրամանատար է ու պաշտպանության նախարար և նրա պաշտպանության տակ է Եռաբլուրի ամբողջ զորքը: Մեծով ու փոքրով: Անդրանիկ զորավարից, որ նրա ջանքերով Փարիզից տուն եկավ, հայդուկապետ Սոսե մայրիկ ու 2016-ի քառօրյա պատերազմի հերոսներ: Բայց այսօր նա լռում է:
-
27.01.2019|
12:53
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա դաշնակից Վլադիմիր Պուտինը կանխատեսելիորեն հայտարարում են, որ Խուան Գուայդոյի` ժամանակավոր նախագահի երդմնակալությունը հեղաշրջում է, որ կազմակերպել է Դոնալդ Թրամփը:
-
27.01.2019|
12:48
Տարբեր երկրներից 30 հայտնի գրողներ «Liberation»-ում մանիֆեստ են հրապարակել` «Եվրոպական տունը կրակի մեջ» վերնագրով: Նրանք բոլորին կոչ են արել միավորվել միասնական ժողովրդավարական Եվրոպայի գաղափարով` մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ:
-
26.01.2019|
15:35
Ինչի մասին էլ խոսքը լինի` ՆԱՏՕ-ն թուլացնելու, եվրոպացիներին ԱՄՆ-ից հեռացնելու, ԵՄ-ում տարակարծություններ սերմանելու կամ Սիրիան Մոսկվային թողնելու, ԱՄՆ նախագահը սիրաշահում է Պուտինին` գրում է Ալեն Ֆրաշոնը Le Monde-ում:
-
26.01.2019|
15:29
Մոսկվան տարիների ջանքեր ու միլիարդավոր դոլարներ է ծախսել` Վենեսուելան դարձնելու իր մերձավոր դաշնակիցը արևմտյան կիսագնդում: Հինգշաբթի Մոսկվան ցնցված էր հեռանկարից, որ ներդրումների փոշու պես կարող են անհետանալ` գրում է Անտոն Տրոյանովսկին The Washington Post-ում:
-
25.01.2019|
14:15
«Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը»: